«Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար լի էր մարտահրավերներով: Կանխեցինք Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ագրեսիան եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակը»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար էդվարդ Նալբանդյանը:
Նա կարեւորեց ՀՀ-ի եւ համանախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նախարարն անդրադարձավ հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ Ադրբեջանը մինչ օրս չի ստանձնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների կատարումը:
«Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՀՀ եւ եռանախագահների գործադրած ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա հարցականի տակ դրեց պայմանավորվածությունները կամ այնպես աղավաղեց դրանք, որ եռանախագահ երկրները դա կոչեցին «այլասերում»: Ստիպված եմ նորից կրկնել, որ Ադրբեջանը պետք է պահպանի հրադադարի ռեժիմը, պետք է անհապաղ իրականացվեն այդ պայմանավորվածությունները՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ներկայացուցչի կարողություններն ընդլայնելու վերաբերյալ»,-ասաց նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ