Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ գրպանում՝ երկտող, որտեղ գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ…».  shamshyan.com

Հունվար 31,2017 15:39

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։ Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին անձնագիր և երկտող, որտեղ գրված է. «Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, իսկ հիմա ի վիճակի չեմ ապրել, Համբարձումյան Գեորգի 31.01.2017»։ Քննիչի որոշմամբ նշված երկտողն առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի ինքնությունը և արդյո՞ք հայտնաբերված անձնագիրը պատկանում է նրան։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031