ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է իր հերթական տեղեկանքը՝ պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ:
Տեղեկանքը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման կամ նրանց իրավունքի իրականացմանն ուղղված իրավական խորհրդատվության շրջանակներում պետական կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացված հարցումների պատասխանների վրա: Ըստ այդմ՝ 2016 թ. տվյալների համաձայն՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները պահպանել են Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը: Նկատենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ Մշակույթի և սպորտի նախարարությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2015 թ․աչքի են ընկել ավելի մեծ ճշտապահությամբ, քան 2016թ.-ին: Իսկ ահա ՀՀ Պաշտպանության նախարարությունը և ՀՀ Դատախազությունը թե 2015թ., թե 2016-ին իրենց ուղարկված տեղեկատվական հարցումներին ամենաշատ ուշացած պատասխան ուղարկած կառույցներն են։
Մանրամասները՝ տեղեկանքում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ