Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թրամփյան Ամերիկայի տեսանելին ու անկանխատեսելին

Հունվար 31,2017 15:13

Թրամփին անձամբ ու անմիջականորեն շնորհավորելու արտասահմանյան առաջնեկը հանդիսացավ Եւրոմիութեանը թիկունքից դաշունահարած «բրեքսիթ»-ի հեղինակ, նոյնինքն՝ Մեծն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը: Հանդիպումը (ս. թ. յունւարի 28-ին) երկուստեք հոգեհարազատ էր, հաշւի առնելով Թրամփի դեռեւս մինչ այդ ցուցաբերած հակաեւրոմիութիւն կեցւածքը, վերջնիս «ծերութեան» մասին բարձրաձայնելով…
Տիկին Մէյը, սակայն, մինչ ԱՄՆ այցը, հասցրել էր տեսակցել նախ՝ Սաուդական Արաբիայի Խալիֆ Սալմանին եւ ապա՝ մշտապէս Անգլիայի գուրգուրանքի առարկայ Թուրքիայի նորօրեայ Սուլթանական աւագանուն, ի դէմս Էրդողանի ու վարչապետ Եըլդըրըմի:
Ահա, թէ ինչպէս են համընկնում առանց այդ էլ միջազգային թէ՛ տարածաշրջանային ուժերի ու սրանց արբանեակների աշխարհագրա-քաղաքական ու «անվտանգութեան» ամատեղ շահերը: Եւ երբ Նաթանիահուական Իսրայէլին էլ աւելացնենք վերոգրեալներին, համալրւում է այսպէս ասած՝ օբամայական ԱՄՆ-ից ու Եւրոմիութիւնից խոցւածների միջազգային «կոալիցիան»:

Դեռեւս հարցական է, թէ ձեւաւորւող անպաշտօն այս «կոալիցիան» միջազգային կամ տարածաշրջանային մասշտաբներում ինչպիսի տնտեսա-քաղաքական գրոհներ կը ձեռնարկի նոյն մակարդակներում ծանրակշիռ խաղացող-գերտէրութիւնների՝ Չինաստանի, Ռուսաստանի կամ Եւրոմիութեան նկատմամբ: Սակայն, պարզորոշ է նոյն «կոալիցիայի» կողմից տարածաշրջանային գերհզօր խաղացող՝ Իրանի նկատմամբ թշնամական ու խիստ հակադիր կեցւածքն ու մօտեցումը, առաջնահերթօրէն՝ Իսրայէլի դրդմամբ ու հրահրմամբ…, որում, յատկապէս մեղսակցութեան իրենց չափաբաժինն են ունենալու ԴԱԷՇ-ի կնքահայր Սաուդական Արաբիան ու յատկապէս Թուրքիան, որոնց շրջանային դիրքերը յատկապէս իրաքեան եւ սիրիական ճակատներում այսօրւայ տւեալներով խիստ խոցւած են:

Ահաւասիկ, թրամփեան Ամերիկա, նոր դաշնակիցներ, աշխարհագրա-քաղաքական նոր նպատակներ ու տարբեր շահերի բախումների արդիւնքում՝ տեսանելի, թէ՛ անկանխատեսելի հեռանկարներ…

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031