Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդությունների կանխարգելում` կյանքի բոլոր փուլերում

Հունվար 31,2017 14:36

Որդեգրած քաղաքականությանը համահունչ` ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված ծրագրերի շրջանակում նախորդ տարի` սեպտեմբերից դեկտեմբերը ներառյալ, իրականացրել է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգ: Ծրագրի շրջանակներում 40-ից 70 տարեկան արական սեռի 2183 անձ անցել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվել է ուրոլոգի խորհրդատվություն, պրոստատ սպեցիֆիկ հակածնի հետազոտություն, ներքին օրգանների սոնոգրաֆիա, մեզի ընդհանուր քննություն, ուրոֆլոումետրիա:

Սկրինինգի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում 2183 արական սեռի անձից 1248-ը (57,2%) համարվել է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի խումբ, իսկ 935-ը (42,8%) շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում է, որոնցից 585-ին (62,6%) ցուցված է շարունակական հսկողություն և կրկնակի հետազոտության իրականացում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ 350-ի (37,2%) մոտ հայտնաբերվել են տարբեր շեղումներ: Իրականացված հետազոտությունների արդյունքում 4 պացիենտի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ:

Բացի այդ, հայտնաբերվել են նաև միզասեռական համակարգի այլ ուռուցքային հիվանդություններ: Այսպես` 23 պացիենտի մոտ (2,5%) հայտնաբերվել է միզապարկի նորագոյացություն, 1-ի մոտ` միզածորանի նորագոյացություն, 1-ի մոտ` երիկամի նորագոյացություն:

Նշենք, որ առաջնային օղակում շարունակական իրականացվում են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումներ`  միտված հասարակության համապատասխան խմբերում հիվանդությունների ռիսկի գործոնների տարածվածության հայտնաբերմանը և հիվանդությունների կանխարգելմանը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031