Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա

Հունվար 31,2017 14:26

Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի անդամների և հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանի հետագա քայլերը և այլ պետությունների հետ համատեղ աշխատանքը` Փարիզյան կլիմայական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպման նպատակն է բարձրացնել գերատեսչությունների և այլ շահառուների ընդհանուր իրազեկությունն այն հարցի շուրջ, թե ինչ հնարավորություններ է ընձեռում և, միաժամանակ, մարտահրավերներ առաջադրում Փարիզյան համաձայնագրի իրականացումը Հայաստանի տնտեսությանն ու հասարակությանը: Միջոցառմանը քննարկվել են նաև տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների և գործողությունների համակարգման այն տարբերակները, որոնք կերաշխավորեն երկրի զարգացման` ցածր արտանետումների և կլիմակայունության ուղով ընթացքը:

Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանն իր դիրքորոշման մեջ հենվում է արդարության սկզբունքի վրա` նկատի ունենալով կլիմայական համակարգի վրա ներգործելու և կլիմայի փոփոխությունը զսպելու աշխարհի բոլոր մարդկանց իրավահավասարությունը: «Ելնելով այդ սկզբունքից` Հայաստանը պատրաստակամություն է հայտնում սահմանափակել ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը 2015-2050թթ. ժամանակահատվածում 633 միլիոն տոննայով, իսկ 2050թ-ին աստիճանաբար հասնել ջերմոցային գազերի «չեզոք արտանետումների»` տարեկան մոտ 7 միլիոն տոննա, իհարկե, մեզ համարժեք միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական ու կարողությունների ամրապնդման աջակցության ապահովման դեպքում: Այդ միջոցառումներն ու գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական և տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- շեշտել է նախարարը:
Ողջույնի խոսք է հղել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով նշել է Փարիզի համաձայնագրի կարևորությունը, ԵՄ-ի և Հայաստանի միջև կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացի ոլորտում համագործակցության ընդլայնումը և արդյունավետ քննարկում մաղթել նիստի մասնակիցներին:

Հանդիպման ընթացքում «Կլիմա Արևելք» ծրագրի միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են Փարիզյան համաձայնագրի իրականացման հիմնական դրույթներն ու գործողությունների ռեժիմը: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ դիրքորոշմանը, Փարիզյան համաձայնագրի դրույթների ու Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմներին: Շեշտվել է է կլիմայի փոփոխության հարցերով կրթական դասընթացների և իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031