Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 25-ամյակը:
Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում կատարվեց ժամերգություն՝ նվիրված հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:
Այնուհետև, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսումնառություն ստացող ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգում ուսանող ՀՀ սպաներ և կուրսանտներ, ազատամարտիկներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր:
Միջոցառմանը ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:
Կարդացեք նաև
Տեղեկանք. Հայոց բանակի 25-ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սանկտ-Պետերբուրգի ռազմաուսումնական հաստատություններում ուսանող ՀՀ բանակի 4 սպաներ պարգևատրվեցին Անբասիր ծառայության համար 2 աստիճանի մեդալներով: ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի հրամանով 12 սպաներ և կուրսանտներ պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյա տարելիցի կապակցությամբ՝ ուսման բարձր առաջադիմության և զինվորական կարգապահության համար պատվոգրերով։
ՀՀ ԱԳՆ