Այսօր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով միջազգային համաժողով էր կազմակերպվել:
Համաժողովին մասնակցում էր նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ընտանեկան բռնության դեպքերը այնպես չէ, որ մարզերում ավելի շատ են եւ գյուղի կանայք ստիպված հանդուրժում են այն. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ պատգամավորների մի մասը, որոնք սոցիալապես ապահով են եւ Երեւանում են գտնվում, իրենց ընտանիքներում էլ շատ մեծ բռնություն կա: Այնպես չի, որ մարզ-մայրաքաղաք տարանջատում պետք է մտցնել: Դա մտացածին փաստարկ է: Քաղաքական, իրավական բռնություն գործադրողները, վստահեցնում եմ, իրենց ընտանիքում էլ են բռնություն կատարում: Բռնապետի մտածելակերպ է, դա կարող է դրսեւորվել երեխաների ճակատագրի տնօրինման հարցում, ավելի սարսափելի է այնտեղ: Միայն ֆիզիկական բռնությունը չի, այլ՝ հոգեբանական բռնությունը: Բռնության մենաշնորհն էլ մենակ իրեն է պատկանում:
Եթե ընտանիքի անդամներից մեկն էլ բռնություն գործադրի՝ կասի՝ ոնց թե, դա իր բռնության մենաշնորհի դեմ ոտնձգություն է համարում: Այս տեսակետից գյուղ, քաղաք չկա, ընդհակառակը գյուղերում եզակի դեպքեր կան, բացառություններ կան, որոնք օրինաչափություն են ներկայացնում: Օրինաչափությունը էլիտայի մեջ է, որում տարածված է բռնության մտածելակերպն ու դրսեւորումը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ