Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է միայն ուրախանալ ՀՀԿ-ի համար՝ տեսնելով, թե ինչ կարգի կերպարներ են վերջին շրջանում դուրս գալիս իշխող կուսակցությունից. «Հայոց աշխարհ»

Հունվար 31,2017 13:05

Բոլոր համալրումների հմայքը խամրեց երեկ, երբ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա թերեւս «ամենացնցող» համալրումն էր՝ նկատի ունենալով միացողի անձը ու այն, որ նրա անունը շոշափվել է բազմատեսակ սկանդալային պատմությունների հետ կապված:
Վարդան Ղուկասյանի էքսցենտրիկ պահվածքն ու հայտարարությունները, եթե այլ բան չլինի էլ, բավական է, որ մամուլն օրումեջ անդրադառնա Գագիկ Ծառուկյանի դաշինքին: Ասում ենք, չէ՞, «ուրախ ավտոբուս» է: Եվ՝ նմանը նմանին է ձգում:

Չնայած Վարդան Ղուկասյանն ինքը հիշողության հետ կապված որոշ խնդիրներ ունի կարծես: Օրինակ, tert.am-ի հետ զրույցում հարցին, թե՝ դո՞ւրս է գալիս ՀՀԿ-ից, պատասխանել է. «ՀՀԿ-ն է ինձանից հեռացել, ես չեմ հեռացել: 5 տարի առաջ, ինչքան ես գիտեմ, դուրս եմ եկել, իսկ եթե դիմումս էդպես չի ներկայացված, ես հիմա նորից կգրեմ դիմում, ի՞նչ խնդիր կա, կարեւորն իմ որոշումն է»:

Եվ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մի փոքր թարմացրեց նրա հիշողությունը՝ նշելով, որ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցից է դուրս եկել, այլ ոչ թե կուսակցությունից: Բայց եթե նա ցանկանում է դուրս գալ ՀՀԿ-ից, ապա պետք է համապատասխան դիմում ներկայացնի:

Առհասարակ կարելի է միայն ուրախանալ ՀՀԿ-ի համար՝ տեսնելով, թե ինչ կարգի կերպարներ են վերջին շրջանում դուրս գալիս իշխող կուսակցությունից: Առանց կատակի: Եթե ՀՀԿ-ն կարողանար այս նախընտրական թոհուբոհում ազատվել Վարդան Ղուկասյանի կարգի մի շարք այլ՝ հասարակության մի զգալի մասի համար անընկալելի, կուսակցությունը շարունակ «պատմությունների մեջ գցող» անձանցից, ապա ստուգապես ավելի շահեկան դիրքում կհայտնվեր:

Վարդան Ղուկասյանը երեկ նաեւ ասել է. «Ես ավելի հոգեւորին եմ մոտ, քան կուսակցական գաղափարախոսություններին: Եվ հիմա, եթե կուսակցությունն ինձանից հեռացել է, ես էլ ասում եմ՝ մնաք բարով, հաջողություն: 5 տարի է՝ կուսակցության հետ ոչ մի կապ չունեմ»:
Դե, չունի կապ, եւ հրաշալի է: Իսկ Գագիկ Ծառուկյանի դաշինքում այսուհետեւ Աստծո անունը տվող ու «հոգեւոր պահն» ապահովող ֆիգուրը կա ու կա: Հետաքրքիր է, եթե Վարդան Ղուկասյանն այդքան հոգեւորին է մոտ, ապա միգուցե մենաստա՞ն գնար կամ հոգեւոր ծառայության անցներ: «Առաջադրվում եմ, որ ինչ որ եղել եմ էն տարիներին, նույնը կրկնեմ: Ես երիտասարդ, շատ գիտակ մարդ եմ, ժողովուրդն ինձ հարգում է, ես կարող եմ շատ բան անել շատ շատերից լավ»,-ասում է Վարդան Ղուկասյանը:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031