Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Էգոյան. Ընտրության արդյունքը մենք արդեն գիտենք, բայց մենք պետք է մտածենք, թե ընտրությունից հետո ինչ է լինելու. «Հրապարակ»

Հունվար 31,2017 12:14

Հունվարի 29-ին Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի ժողովրդավարացման խնդիրներին։ Այն կրում էր «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը։ Համաժողովին ելույթ ունեցան փորձագիտական մի քանի խմբեր՝ դասախոսներ, ակադեմիկոսներ՝ տարբեր համալսարաններից, ովքեր մեծ փորձ ունեն ժողովրդավարացման ոլորտում։ Քննարկման հաջորդ փուլում արդեն ելույթ ունեցան նշանավոր դեմքեր, որոնց մեջ էին ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կատակերգու Վահե Բերբերյանը, ովքեր 2016թ. սեպտեմբերի 21-ին Սփյուռքում սկիզբ դրեցին «Արդարադատություն Հայաստանում» քարոզարշավին։ Բանախոսներին ուղղված հիմնական հարցադրումն այն էր, թե ինչպիսին պետք է լինի Սփյուռքի դերը Հայաստանի քաղաքական կյանքում եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Ներգրավվածության տարբեր աստիճաններ կան. վստահ է ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ում կարծիքով՝ իրենց ներգրավվումը չպետք է սահմանափակվի պարզապես այստեղ ներկա լինելով. «Ապշեցուցիչ է, որ դա մինչեւ վերջերս չէինք հասկացել, մենք պարզապես ներկաներ չենք, մենք տեսնում ենք բնակչության զանգվածային արտահոսք եւ հիմա վճռորոշ հանգրվանի ենք հասել, պետք է հասկանանք, որ այսպես այլեւս բավարար չէ մտածել, որ ընտրության արդյունքն է կանխորոշելու մեր մասնակցության աստիճանը, դա կարճատեսություն է, եւ մենք պետք է մեր ակնկալիքները կառավարենք։

Իրական ճգնաժամը հետեւյալն է. մենք գիտենք, թե ընտրության արդյունքում ինչ է լինելու։ Մենք պետք է դժգոհ լինենք, քաղաքական կարծիք հայտնող մարդիկ բանտարկվում են, մենք չպետք է դա ընդունենք, չկա իրավաչափ այլընտրանք, դա էլ է ճնշման ձեւ։ Ընտրության արդյունքը մենք արդեն գիտենք, բայց մենք պետք է մտածենք, թե ընտրությունից հետո ինչ է լինելու, մենք, որպես սփյուռքահայեր, այս երկրի գործերին մասնակից ենք լինելու, բայց ոչ միայն երկիրը սիրելով, մեզ հայտնի անձանց ներգրավման միջոցով պետք է մի խնդրի հարմարվենք։

Իսկ խնդիրն այլեւս ցեղասպանության խնդիրը չէ, դա այլ տեսակի վերապրողի մարտահրավերի խնդիր է։ Ես շատ հպարտ եմ, որ Հայաստանի հետ այսպիսի կապ եմ ձեռք բերում, մենք, որպես արվեստագետներ, կարոտաբաղձության, հայրենասիրության, ինքնության հարցեր ենք առաջ քաշում, բայց հիմա ասում ենք՝ հաջորդ քայլն Արսինեի ասածն անելն է, Արսինեն այդ օրը որ ձերբակալվեց, դրա խորհրդանիշն էր։

Եկեք իրական հարց դարձնենք մեր առօրյա գոյության հարցը եւ երկրի գործերին մասնակից լինենք, լսենք այն կոչը, որն ուղղված է մեզ, իսկ մեզ կոչ են անում, որպեսզի մասնակից լինենք՝ գնանք-նստենք փողոցներում, եթե ստիպված ենք փողոցում նստացույց անել, գնանք ասենք, որ մենք մասնակից ենք, եւ խորը մակարդակով հիմա պետք է ներգրավվենք, որը լուրջ քայլ է դեպի առաջ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031