Մոսկվայում ուժայինների անցկացրած գործողության արդյունքում ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, որը հայտնի է «Արսեն Երևանսկի» մականունով:
Ինչպես հաղորդում է Crime Russia-ն, 39-ամյա Մկրտչյանի հետ ձերբակալվել է նրա ևս 9 համախոհ: Ձերբակալվածներից մի քանիսի, այդ թվում Մկրտչյանի մոտ, հայտնաբերվել է թմրանյութ:
Հայտնի է, որ Արսեն Երևանսկին «թագադրվել է» իր հորեղբոր, այժմ հանգուցյալ «Կնդոյի» կողմից: Նրա ազդեցության գոտին Կալուգայի շրջանն է: Որոշ տեղեկություններով՝ վերջին շրջանում նա զբաղվում էր խոշոր դրամական միջոցների անօրինական կանխիկացմամբ: Հենց նման գործողություններից մեկի ժամանակ էլ նրան ձերբակալել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ