Այս երիտասարդները լավ գիտեն, ինչպես է իրականում աշխատում ժողովրդավարությունը:
Հազարավոր մարդիկ անցած օրերին ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ էին դուրս եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նախագահ Թրամփի որոշման հետ, որով 90 օրով արգելվում է Միացյալ Նահանգներ մուտքը Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից եւ Յեմենից: Որոշման ընդդիմախոսները հայտարարում են, որ այն վախի մթնոլորտ է տարածում.
«Թրամփի վարչակազմի գործողությունները Ամերիկայի արժեքները չեն», – նշում է բողոքի ցույցի մասնակից Բոբ Հանսոնը:
Ամերիկացիների մյուս մասը, մարդիկ, ովքեր սատարում են նախագահ Թրամփի որոշումը, եւս ցույցի էին դուրս եկել:
Կարդացեք նաև
«Չի կարող լինել երկիր առանց սահմանների: Ես այստեղ ներկայացնում եմ Ամերիկայի մյուս մասը, Ամերիկային, որն ընտրել է Դոնալդ Թրամփին», – ասում է Թրամփի կողմնակից Ջիմ Մքդոնալդը:
Անդրադառնալով խնդրին, նախագահ Թրամփն ընդգծել է, որ որոշումն առաջին հերթին թելադրված է անվտանգության նկատառումներից ելնելով.
«Սա մահմեդականների նկատմամբ արգելք չէ: Սրանով մենք ցույց ենք տալիս մեր պատրաստականությունը: Այս որոշումը շատ լավ կգործի, ինքներդ կտեսնեք ու կհամոզվեք»:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում