Բիաթլոնի Եվրոպայի առաջնության խառը փոխանցավազքի ավարտից հետո, երբ ի նշան հաղթանակի հնչել է Ռուսաստանի օրհներգը, 3-րդ տեղն զբաղեցրած Ուկրաինայի թիմը ցուցադրաբար լքել է պատվո պատվանդանը: Չեմպիոնի կոչումը նվաճած Ռուսաստանի հավաքականի անդամները հետեւել են նրանց՝ դառնալով հանգամանքների զոհը:
Լեհաստանում անցկացված մրցաշարի կազմակերպիչները մրցանակակիրներին նվերներ են հանձնել հովանավորների կողմից, բայց չեն հասցրել մեդալները բաժանել, քանի որ օրհներգը միացվել է ժամանակից շուտ: Եվ երբ ուկրաինացիները հենց առաջին նոտաներից լքել են պատվանդանը, ռուսները սկզբում մի փոքր խառնաշփոթի մեջ ընկնելով հետեւել են նրանց:
https://www.youtube.com/watch?v=mHf3ggc3mvc
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև