Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նորամուտը ձմեռային ունիվերսիադայում հաջող է

Հունվար 30,2017 23:45

Ալմաթիում մեկնարկած ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը, որը ներկայացնում է ՖԻՄԱ ակումբը, առաջին մեկնարկում 25:49.4 արդյունքով 4-րդ տեղն զբաղեցրեց 10 կմ դասական ոճով դահուկավազքում:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում աշոցքցի մարզիկի մասնակցությունը գնահատեց փայլուն: «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերին եւ Միքայելյանի գրաված 4-րդ տեղը փայլուն արդյունք է», – ասաց նա:

Վաղը Սերգեյ Միքայելյանը հանդես է գալու 10 կմ ազատ ոճ հետապնդումով, իսկ փետրվարի 2-ին նաեւ՝ 1,6 կմ դասական ոճով արագավազքին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ zimbio.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031