Aravot.am-ը Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր անունը չկա Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում, չի՞ մասնակցելու ընտրություններին: Ի պատասխան մեր հարցի, պարոն Աղաբաբյան ասաց. «Մասնակցել-չմասնակցելը կուսակցության որոշելիքն է, եթե նոր, երիտասարդ, խելացի կադրեր գան, ես իմ տեղը կզիջեմ, խնդիր չունեմ»:
Մեր դիտարկմանը, թե շատերը, ՀՀԿ-ից նեղվելով, հեռացան կուսակցության շարքերից՝ միանալով Գագիկ Ծառուկյանին, հնարավո՞ր է ձեր թեկնածությունը չառաջադրելու դեպքում, դուք էլ հեռանաք ՀՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Ես նեղվածություն չունեմ, ես կուսակցության զինվոր եմ, մեր կուսակցությունն անկախության բանակի հիմքերի վրա է կառուցված և մեր մոտ կա խնդիր, որ բոլոր իրադարձություններում մենք պետք է զինվոր մնանք՝ համապատասխան բանակին ու Հանրապետական կուսակցությանը»:
Աշոտ Աղաբաբյանը նշեց նաև, որ ԱԺ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է՝ սատարելով իր կուսակից ընկերներին:
Մենք Աշոտ Աղաբաբյանին չառաջադրելու մասին պարզաբանումներ խնդրեցինք նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից: Վերջինս ասաց. «Ես ցուցակի մասին առայժմ չեմ խոսի մինչև քննարկումներն ավարտված չլինեն, ցուցակը պատրաստ չլինի»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ