Այսօր՝ հունվարի 30-ի կեսօրին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Ախթալա ճանապարհի 14-րդ կիլոմետրին ընկել է Դեբեդ գետը: Մեքենայի վարորդը՝ Իջեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Ղազումյանը տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Փրկարարները վերամբարձ կրունկով ավտոմեքենան դուրս են բերել Դեբեդից, մեքենայի մեջ եղել է ուղեւորի՝ Իջեւան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Տիգրան Դավթյանի դին:
Նրա մահը Իջեւան քաղաքում շատերին է վշտացրել: Երկու երեխաների հայրը աշխատում էր «ՎիվաՍելի» տեղի գրասենյակում, միշտ բարյացակամ էր մարդկանց հանդեպ: Իջեւանցիների վկայությամբ ՝ վերջերս նա աշխատանքից դուրս էր եկել, այլ գործով էր զբաղվում:
2016թ. դեկտեմբերին ավտովթարի է ենթարկվել Տ. Դավթյանի հայրը՝ Նորիկ Դավթյանը: Ստացած վնասվածքների պատճառով նրան վիրահատել են, օրեր անց Ն. Դավթյանը մահացել է: Իջեւանից տեղեկացանք, որ 2 օր առաջ է եղել Ն. Դավթյանի մահվան «քառասունքը»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև