Փարիզի արվարձաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել բուրումնավետ «Հայաստանի թղթերի» ֆաբրիկայում, ինչի հետևանքով 6 մարդ վիրավորել է: Այս մասին գրում է Parisien թերթը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:00-ի սահմաններում Մոնրուժ քաղաքում: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է հայտնի «Papierd’ Arménie» բուրումնավետ թղթերի գործարանում, որը այդ վայրում գործում է ավելի քան մեկ դար:
Պայթյունի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Պայթյունի պատճառները պարզվում են:
Կարդացեք նաև
Մոնրուժի «հայկական թղթերի» գործարանը բացվել է Օգյուստ Պոնսոյի կողմից: Դեռ 19-րդ դարի վերջին հայտնաբերել էր, որ հայկական տնային տնտեսությունները ստիրաքսն օգտագործում են որպես սենյակային անուշահոտություն և ախտահանիչ միջոց։ Պոնսոն մշակել է այս սովորույթը դեղագործ Անրի Ղիվիերի օգնությամբ և իր արտադրանքին տվել «Papierd’ Arménie» անվանումը («Հայաստանի թուղթ»): Գործարանը Մոնրուժում հիմնադրվել է 1885թ.։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ