ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը կատարել է հետազոտություն՝ պարզելու կրթության եւ աշխատաշուկայի կապի հիմնախնդիրները։ Հարցումներն իրականացվել են ՀՀ ողջ տարածքում՝ 2500 գործատուի, 34 ուսումնական հաստատություններում սովորող 522 բարձր կուրսերում սովորող ուսանողների եւ 195 պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։ Ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի խոսքերով, թափուր աշխատատեղերի 60 տոկոսը պահանջում է միջին մասնագիտական կրթություն, 25 տոկոսը պահանջում է բարձրագույն կրթություն, 15 տոկոսը առհասարակ որակավորում չի պահանջում։ Հետազոտության համաձայն՝ այն մասնագիտացումները, որոնք առավել ինտենսիվ են եւ շատ ուսանողներ են սովորում, չեն համապատասխանում գործատուների կողմից պահանջվող թափուր աշխատատեղերին։
Նրա տեղեկացմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կա անհամապատասխանություն զբաղեցրած պաշտոնների եւ դրա համար անհրաժեշտ կրթության միջեւ։ «Օրինակ մենեջեր- վաճառողների համար բարձրագույն կրթական մակարդակ չի պահանջվում, մինչդեռ Հայաստանում նկատվում է բարձրագույն կրթական համակարգից ներհոսք դեպի այսպիսի աշխատատեղեր»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ