Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանխարգելվում է կուրությունը

Հունվար 30,2017 17:09

«Անհասության  ռետինոպաթիայի նորածնային սկրինիգ և բուժում» ծրագրի նպատակն է նորածիններին փրկել կուրությունից։ Այս խնդրի առաջացման հավանականությունն ավելի բարձր է, երբ երեխան ծնվում է անհաս կամ նորածնային շրջանում ենթարկվում է վերակենդանացման միջամտությունների: Այդ երեխաների մոտ ակնագունդը դեռևս հասունացած չի լինում, իսկ աչքի հատակի անոթները լինում են թերզարգացած: Հետագայում դա կարող է հանգեցնել տեսողության կորստի:

«Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում 2016թ. առաջնային և շարունակական սկրինինգ է անցել թիրախային խմբի 1185 նորածին, որից 994-ը` առաջին անգամ։ Նորածինների շրջանում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 3194 հետազոտություն։ Հայտնաբերված անհասության  ռետինոպաթիա ունեցող 24 նորածին «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում» ստացել է լազերային միջամտություն, 18-ը` հակաանգիոգեն ներարկում։ Եվս 3 նորածնի կատարվել է 5 վիտրեոռետինալ վիրահատություն: Վիրահատությունների մի մասն իրականացվել է հեռաբժշկության կիրառմամբ։

Նշենք, որ գերազանցության կենտրոնը ստեղծվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի նախաձեռնությամբ։ Ծրագրի մասնագիտական ղեկավարը Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին է։

Նախկինում լազերային և վիտրեոռետինալ միջամտությունների իրականացման համար անհասության ռետինոպաթիայով հիվանդ երեխաներն ուղեգրվում էին Սանկտ Պետերբուրգ։

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031