Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ավտոճանապարհը՝ ադրբեջանական զինուժի թիրախ

Հունվար 30,2017 16:49

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը ձգվում է սահմանի երկայնքով, այն ադրբեջանական հենակետերի համար թիրախ է:

Նախկինում հայտնել ենք, որ այդտեղ ադրբեջանական զինուժի կրակից խոցվել է ռուսական «ֆուռ»: Գործում է նաեւ Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհը, որը սահմանագոտու ճանապարհի համեմատ ապահով է, սակայն ադրբեջանական կրակից մեքենաների երթեւեկի անվտանգությունը լիովին չի կարող ապահովել: Շրջանցիկ ավտոճանապարհը ձգվում է լեռնային տեղանքով, խոշոր բեռնատարները ձմռանը մեծ դժվարությամբ են հաղթահարում նեղ ոլորանները: Բացի այդ, շրջանցիկ ավտոճանապարհին կա սողանքային գոտի:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ամեն օր աշխատավայր մեկնելիս անցնում է սահմանագոտով ձգվող վերոհիշյալ ճանապարհով: Տարեմուտին մամուլի ասուլիսի ընթացքում մարզպետին ասացինք, որ ադրբեջանցիները Ջողազի ջրամբարի ափին գտնվող Մազամ գյուղ մտնող ավտոճանապարհի անվտանգությունն ապահովելու համար սպիտակ քարից երկար պատ են կառուցել, ինչո՞ւ մեր սահմանագոտով ձգվող միջպետական ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածներում մեծ քարաբեկորներ չեն տեղադրում, որպեսզի ապահովվի երթեեկի անվտանգությունը:

Մարզպետն ասաց, որ այդ ճանապարհի կողային հատվածներում երթեւեկի անվտանգությունն ապահովված է, իսկ դիմային հատվածներում հնարավոր չէ անվտանգ երթեւեկն ապահովել: Նա ասաց, որ գործում է սահմանից բավական հեռավորությամբ գտնվող Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհը, որով երթեւեկն անվտանգ է: Շրջանցիկ ճանապարհի մի տեղում ֆելզիտի մեծ սալեր են տեղադրել , որոնք այդ հատվածը պաշտպանում են ադրբեջանցիների հնարավոր գնդակոծությունից: Մարզպետի խոսքերով՝ ադրբեջանական կրակոցների դեպքում միջպետական ավտոճանապարհով երթեւեկը չի դադարում, այն իրականացվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031