Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. «ՊՆ-ն կարող է ՏՏ արտադրանքը ուսումնական վարժանքների ժամանակ փորձարկել» (Տեսանյութ)

Հունվար 30,2017 16:13

Այսօր «Հայացք» ակումբում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով տնտեսական իրավիճակին, նկատեց, որ ամբողջ աշխարհում փոքր տեմպերով աճ է նկատվում, եւ ի տարբերություն 2015 թվականի, այս տարի 3.4 % համաշխարհային աճի ցուցանիշ է ակնկալվում:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն կունենան Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, իսկ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ աշխարհի տնտեսության զարգացման վրա:

Հայաստան ուղղվող տրանսֆերտներն ավելանալու են, ըստ Մակարյանի՝ ավելի շատ ռուբլով տրանսֆերտները. «Դա կբերի ռուբլու ազդեցության ուժեղացմանը եւ կխթանի ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը: Եվրամիությունում անկում կա, բայց պղնձի գների բարձրացման միտում է նկատվում: Այստեղ ռիսկ կլինի, որ արտահանման ծավալները կկրճատվեն»:

Պարոն Մակարյանը առաջարկություններ ներկայացրեց, թե ինչ պետք է արվի, որ Հայաստանում աղքատությունը կրճատվի:

Այդ մասին մանրամասները՝ տեսանյութում

Գագիկ Մակարյանը մեկ այլ առաջարկ էլ արեց. Ըստ տնտեսագետի, պաշտպանության նախարարությունը պետք է ավելի խորը համագործակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ. ՊՆ-ն կարող է ռազմական արդյունաբերության զարգացումը խթանել. «Օրինակ՝ ՊՆ-ն կարող է ուսումնական վարժանքների ժամանակ փորձարկել, օգտագործել նախագծված արտադրանքների նմուշները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031