Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունը ցույց է տվել՝ դաշինքները վաղ թե ուշ փլուզվում են». Մհեր Շահգելդյան

Հունվար 30,2017 16:05

«Տեսախցիկների հարցն ինձ վրա, մեկ բառով ասած, ֆարսի տպավորություն է թողնում։ Այսինքն, ի՞նչ է սա նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ այնքան հնարավորություն չունի՞, որ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրի։ Նայեք Հայաստանում շքեղ տներին, ծախսված փողերին, արտասահմանում կազինոներում ծախսված փողերին, մեր օլիգարխների ապրելակերպին եւ մոտեցումներին, քանի՞ տեսախցիկ է տեղադրված Երեւանի փողոցներում։ Կարո՞ղ եք անցնել մի շենքի մոտով, որ ձեզ չնկարահանեն։ Ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունում չկա՞ մի փոքր գումար տեսախցիկների համար»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ անդրադառնալով ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման խնդրին:

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին 1500 ընտրական տեղամասերում կտեղադրվի մեկական տեսախցիկ: Ընդդիմությունը պահանջում էր 2-ական տեսախցիկ տեղադրել, սակայն դրա համար մրցույթին մասնակցած ընկերությունը պահանջեց 3 մլն 800 հազար եվրո, որը, սակայն, կողմերը չկարողացան գտնել:

Պարոն Շահգելդյանի տպավորությամբ, տեսախցիկների տեղադրման հետ կապված խնդիրն իշխանության կողմից արհեստականորեն է ստեղծվել՝ ընտրությունների թափանցիկությունը չապահովվելու նպատակով. «Որովհետեւ 500 տեսախցիկ տեղադրելը ֆինանսական բեռ չէ… Մեր խնդիրը լինելու է պայքարել, որ տեսախցիկներ տեղադրվեն բոլոր տեղերում»։

«Հայկական վերածնունդի» փոխնախագահն ասաց, որ իրենց ընտրական ցուցակը կներկայացնեն փետրվարի 11-ին, այդ օրն իրենց կուսակցության համագումարն է լինելու. «Մենք միայնակ ենք գնալու ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտի կայացման համար կուսակցությունները պետք է առանձին մասնակցեն։ Պատմությունը ցույց է տվել՝ դաշինքները վաղ թե ուշ փլուզվում են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031