«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Վլադիմիր Պողոսյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը չի կարծում, թե պատճառը աուդիտի ընթացքում պարզված խախտումներն են:
«Պարոն Պողոսյանն Արցախյան պատերազմի մասնակից է, որի ժամանակ կորցրել է առողջությունը: Նա շաքարի խնդիր ունի եւ որոշել է զբաղվել առողջության վերականգնման հարցերով: Այդ իսկ պատճառով իր դիմումի համաձայն դուրս է եկել»,- «Տեսակետ» ակումբում հունվարի 30-ին կայացած ասուլիսում հայտարարեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
Իմիջիայլոց, դեռեւս դեկտեմբերի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել էր, թե ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ:
Aravot.am-ի հարցին՝ չի՞ կարծում, որ նախարարությունն ուղղակի ցանկացել է ազատվել Վլադիմիր Պողոսյանից, քանի որ հարմար թեկնածու ունի, պարոն Փիլիպոսյանը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ