Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ընտրություններին ընդառաջ կեղծ լրատվական կայքեր են ի հայտ եկել՚. Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)

Հունվար 30,2017 14:33

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է ներխուժելու տեղեկատվական դաշտ: ՙԱրդեն իսկ ապատեղեկատվություն տարածող կայքեր են հայտնվել, սոցցանցային կեղծ էջեր՚,-ՙՓաստարկ՚ մամուլի ակումբում այսօր ասաց նա:

ՙԼրատվական կայք սարքելու համար պետք է երկու ժամ եւ մի քանի հոգանոց թիմ՝ ապատեղեկատվություն տարածելու համար: Օգտատերերը պետք է գիտակցեն, որ անծանոթ աղբյուրների եւ կեղծ օգտատերերի տարածած տեղեկատվությանը պետք է վերապահորեն մոտենալ: Նորմալ մամուլը եւս քարոզչական ազդեցության տակ է ընկնելու, դա անխուսափելի է՚,-նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ փետրվարի վերջին Խոջալուի դեպքերի եւ Սումգայիթի ջարդերի առթիվ Ադրբեջանն ավելի մեծ ֆինանսական միջոցներ կծախսի՝ տարբեր երկրներում եւ տեղեկատվական դաշտում իրեն ձեռնտու ՙճշմարտությունը՚ հրամցնելու համար: ՙՀաքերային հարձակումների պետք է սպասել: Փետրվարի վերջին թեժ է լինելու՚,-եզրափակեց փորձագետը:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031