Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ամփոփում է գործունեության երկրորդ տարին

Հունվար 30,2017 14:32

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, կարևորելով թափանցիկության ու հրապարակայնության սկզբունքների ապահովումը, հանրությանն է ներկայացնում 2016թ-ի հաշվետվությունը:

Գործակալության՝ 2016 թվականի հիմնական գործունեությունն ուղղված է եղել ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը՝ անչափահասների անձնական տվյալների պաշտպանություն, տեսահսկման իրականացում, ինչպես նաև անցանկալի հաղորդագրություններ: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի մարտահրավերներից էին նաև այս իրավունքի կայացումը և հասարակության իրազեկվածության բարձրացումը:

Նշված հիմնախնդիրները լուծելու և անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտումները կանխելու նպատակով Գործակալությունը 2016թ-ին մշակել է մի շարք ուղեցույցեր և կայացրել խորհրդատվական որոշումներ: Երեխաների անձնական տվյալների պաշտպանության, տեսահսկման, Ֆեյսբուքից անձնական տվյալները հեռացնելու մասին ուղեցույցները գործնական գործիքակազմ են սահմանում հասարակության լայն շրջանակների համար, իսկ անցանկալի հաղորդագրությունների և երեխաների անձնական տվյալների հրապարակման մասին խորհրդատվական որոշումներն օգնում են զերծ մնալ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտումներից:

2016թ-ին Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել 343 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ստացել 1544 ծանուցում:

Նախորդ տարում Գործակալությունն արձանագրել է մի շարք հաջողված գործեր: Դրանք Գործակալության միջամտությամբ, խորհրդատվությամբ դրական լուծում ստացած գործերն են, որոնք ներառված չեն վարույթներում: Գործակալությունը 11 վարչական վարույթ է հարուցել, որոնցից 9-ի մասով կայացվել են համապատասխան որոշումներ:

Գործակալությունը մեծապես կարևորում է անձնական տվյալների պաշտպանության իրավունքի և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների մասին հանրության իրազեկումն ու կրթումը։ Հանրային իրազեկման գործառույթն իրականացվել է երեք հիմնական եղանակով՝ հրապարակումներ լրատվամիջոցներով (ներառյալ՝ սոցիալական ցանցերով), քննարկումներ և ուսուցումներ: Գործակալության նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ 2016թ-ին տեղի են ունեցել 14 աշխատանքային քննարկում և կոնֆերանս, որոնց ընթացքում ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության ամենատարբեր հիմնախնդիրները: Իրականացվել է 363 անձանց ուսուցում, որոնցից 51-ը եղել են պետական մարմինների ներկայացուցիչներ, 260-ը՝ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, 52-ը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2016-ի ընթացքում Գործակալությունն անդամակցել է անձնական տվյալների պաշտպանության մի շարք հեղինակավոր եվրոպական կառույցներին ու խմբերին` համագործակցության լայն դաշտ ձևավորելով անձնական տվյալների պաշտպանության միջազգային կառույցների հետ:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031