Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի հաքերները մի քանի հարյուր հայի ֆեյսբուքյան էջ են կոտրել (Տեսանյութ)

Հունվար 30,2017 14:25

ՙԵթե մինչեւ վերջերս ադրբեջանական հաքերային խմբերը թիրախավորում էին կայքերը, ապա հիմա կենտրոնացել են անհատների վրա: Ազգությամբ հայերը թիրախ են դարձել սոցցանցերում: Խոցելի են նրանց էլեկտրոնային փոստարկղները՚,-ՙՓաստարկ՚ մամուլի ակումբում այսօր ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանցի հաքերները մի քանի հարյուր հայ օգտատիրոջ ՙֆեյսբուքյան՚ էջեր են կոտրել եւ որպես ապացույց՝ հրապարակել գաղտնաբառերը. ՙՆրանք ոչ միայն կոտրում են էջերը եւ մարդկանց անունից վատ բաներ գրում: Խնդիրն այն է, որ ՙՖեյսբուքի՚ ՙմեսինջերը՚ շատերի համար փոխարինում է էլ. փոստին, ուստի մարդկանց անձնագրերի պատճենները, այլ փաստաթղթերը եւ տեղեկատվությունը փոխանակվում է ՙՖեյսբուքի՚ միջոցով՚:

Փորձագետը նշեց, որ ՀՀ քաղաքացիների դեմ կիբերհանցագործությունների թվի աճ է նկատվում. ՙԱմենաազդեցիկ հանցագործությունները ՙկրիպտովիրուսներն՚ են, որոնց պատճառով մարդիկ ֆինանսական կորուստներ են կրում: Ֆայլերը գաղտնագրում են եւ դրանց դիմաց գումար՝ ՙփրկագին՚ ուզում: Նախորդ տարի հաքերներն աշխարհում այդպես մեկ միլիարդ դոլար են աշխատել: ՙՓրկագնից՚ տոկոս ստանալու ավանդույթ էլ է ձեւավորվում: Տարօրինակ բան է, բայց նոր թափ է ստանում: Գուցե ՀՀ էլ հասնի, եթե դեռ չի հասել՚:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031