Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը մտահոգված է Իշխան Զաքարյանի ճակատագրով (Տեսանյութ)

Հունվար 30,2017 14:20

Տաս քաղաքական ուժ կարող են հավակնել պառլամենտական մրցապայքար մտնելու, բայց դրանցից հինգը կարող են լինել խորհրդարանում: Այսօր «Հայելի» ակումբում նման կանխատեսում արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Խորհրդարանում, ըստ նրա, կհայտնվեն այն ուժերը, որոնք ունեն կայուն, հնից մնացած ընտրազանգված, ֆինանսներ, խարիզմատիկ դեմքեր, կազմակերպչական թիմ: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով, դրանք են`ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Հայկական վերածնունդը»:

Բայց, քանի որ, ըստ Ահարոն Ադիբեկյանի, «Հայկական վերածնունդը» կորցրել էր իշխանական ընտրազանգվածը, ՀՅԴ-ն էլ ընդդիմադիր, ապա չի բացառվում, որ մեկ երկու կուսակցություն եւս հնարավորություն ունենան հայտնվել խորհրդարանում:

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Եղիազարյան Գուրգենն այս ընտրություններից սպասելիք չունի, քանի որ նոր ընդունված Սահմանադրությունն, իր համոզմամբ, գրվեց մեկ մարդու`Սերժ Սարգսյանի համար:

«Սերժ Սարգսյանը կխփի այնքան, ինչքան կուզի»,- ասում է Գուրգեն Եղիազարյանը`հավելելով, որ Սերժ Սարգսյանն անելու է ամեն ինչ, որ ոչ ոք իրենից առաջ չանցնի. «Ինքն էլ նստելու է «սեւ շենքում» եւ ղեկավարի որպես Լեոնիդ Իլիչ Բրեժնեւ»:

Մանրամասները `տեսանյութում

Ընդդիմադիր դաշտում Գուրգեն Եղիազարյանին մեկ բան է կաշկանդում. «Իշխան Զաքարյանը միակ ընդդիմադիրն է, որը արձակուրդ է վերցնում իշխանական պաշտոնից եւ գնում աշխատում է ընդդիմադիրների համար»: Նա մինչ օրս էլ մտավախություններ ունի, որ Իշխան Զաքարյանին կձերբակալեն, քաղաքական ճնշումներ կսկսեն նրա դեմ:

Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, բանախոսն ասում է`նրա կարիքը կար քաղաքական դաշտում, վերադարձավ, եկեք ցանկանանք, որ նա դառնա քաղաքական գործիչ, չմղենք տնտեսական դաշտ: Սեյրան Օհանյանն էլ, ում Գուրգեն Եղիազարյանը շատ է քննադատել, կարծում է, որ կյանքը նվիրել է հայրենիքին. «Հա, ութ տարի աշխատել է Սերժ Սարգսյանի հետ, հետո ի՞նչ: Սեյրան Օհանյանը կարգին մարդ է, կարգին զինվորական եւ քաղաքացի»: Ինչ մնում է Վարդան Օսկանյանին, Գուրգեն Եղիազարյանն ասում է, որ նա ղեկավարել է ԱԳՆ-ն եւ հազարավոր ելույթներ է ունեցել:

Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համար լավ իշխանությունը գերնպատակ չէ: Ավելի կարեւորը վերահսկելի իշխանությունն է. «Քանզի այն քաղաքակրթական ուղին, որն ընտրել է Հայաստանը, հուշում է, որ որակյալ որեւէ բան չենք ունենալու: Ուստի, պետք է փորձենք վերահսկողությունը օրենքի միջոցով իրականացնել, որպեսզի երկիրը փոքրիշատե նորմալ լինի»: Ռուբեն Բաբայանի համար նաեւ ավելի կարեւոր է, թե ինչ կենսագրություն ունեն մարդիկ, ոչ թե այն, թե ինչպես են իրենց դրսեւորում այժմ: Ըստ այդմ, կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի տեղը բարեգործությունն է, ոչ թե քաղաքականությունը: Վարդան Օսկանյանն էլ հինգ տարի պատգամավոր է եղել, իր աշխատանքը Ռուբեն Բաբայանը չի տեսել: Իսկ Սեյրան Օհանյանի մասին որեւէ բան ասել չի կարող, քանի որ չի լսել:

Ահարոն Ադիբեկյանը Ռուբեն Բաբայանին խորհուրդ տվեց. «Նրա գիրքը կարդա»:

«Ես նախընտրում եմ գեղարվեստական գրքեր կարդալ»,- հակադարձեց Ռուբեն Բաբայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Անկախության առաջին տարիներից էլ երկիրը կառավարվում է բրեժնևյան սկզբունքով՝թողնում են պաշտոնյաները թալանով զբաղվեն և իշխանության համար դառնան խոցելի՝երբ կտրեն աթոռից,տակը կեղտով լցված լինի:Այս մեթոդը ապահովում է ,,հավատարմություն,,իշխանությա-
    նը:Նույնը նաև խոշոր գործարարների դեպքում է՝աչք են փակում հարկերի մուծման ընթացքի վրա և անհրաժեշտ պահին ստուգումների սպառնալիքով բերում են իրենց անհրաժեշտ ,,հավատարմությանը,,:

  2. Vard says:

    Այսօր չի գտնվի մեկը, որ համակարծիք չլինի այն փաստին , որ Հայաստանի քաղաքական դաշտում գտնվող քաոսը , տարիներ ի վեր տիրող ռեժիմը, ժողովրդի սոցիալական և խոցելի վիճակը, հանրության վճարունակության մակարդակի նվազման հետ մեկտաղ սոսկալի գնաճը ստիպում է մեր համաքաղաքացիներին իրենց կամքին հակառակ լքել հայրենիքն ու հեոանալ։Արդյունքում կորցնում ենք տաղանդներ , գիտնականներ , բժիշկներ և այլ բարեկիրթ կադրեր , որոնք անհրաժեշտ են մեր երկրի զարգացմանը և սերնդի կրթման մակարդակի բարցրացմանը։
    Եկեք վերջապես հավաքվենք և միասին ուժերով պայքարենք Գագիկ Ծառուկյանի հետ միասին։
    Հավատանք և վտահության քվեն տանք Գագիկ Ծառուկյանին։
    Չխաբվենք այն նույն ստով , որով խաբել են մեզ տարիներ ի վեր և շահագործել։
    Չծախվենք 5000 դրամի դիմաց տալով մեր և մեր զավակների վաղվա օրը։
    Ես վստահում եմ Գագիկ Ծառուկյանին և հավատում եմ, որ Հայաստանը կունենա բարեկեցիկ և հզոր երկրի համբավ։ Հայը կապրի և կվայելի Հայաստանում ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031