Անցյալ տարի շատ գորշ տարի էր եւ տնտեսական առումով ոչ մի բանով աչքի չի ընկել: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա ներկայացմամբ՝ չնայած ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս չի ամփոփել 2016–ի ցուցանիշները, սակայն ենթադրվում է, որ կլինի մինչեւ 1% տնտեսական աճ:
Պարոն Ասատրյանն ասաց, որ անկումը բնորոշ է այն ոլորտներին, որոնք զբաղվածության առումով մեծ դերակատարություն ունեն, դրանք են՝ շինարարությունը եւ գյուղատնտեսությունը. «Մինչդեռ առաջանցիկ զարգացում է ապրել արդյունաբերությունը, որը մենք գիտենք ինչպես է զարգանում: Ցավոք, այդ զարգացումը չի ապահովում համարժեք աշխատատեղեր: Արդյունքում՝ վերջին տարիներին արտագաղթն է աճել»:
Ըստ պարոն Ասատրյանի, 2008-2011 թվականներին, նախնական տվյալներով, գրանցվել է ՀՆԱ 11% անկում, ընդ որում, աա տեղի է ունեցել այն դեպքում, երբ արտաքին պարտքն աճել է 311 %-ով, աղքատությունը` 26,4-29,8%-ով:
Ըստ տնտեսագետի, 8 տարիների ընթացքում պետական բյուջեով նախատեսված ծախսերի մակարդակն ավելացել է մոտ 166%-ով:
Կարդացեք նաև
Պարոն Ասատրյանն ասաց, որ պետական պահպանման ծախսերի աճը կազմել է 265%, իսկ նույն ժամանակահատվածում կրթության ոլորտին ուղղված ծախսերի աճը կազմել է 123,3%. «Այս թվերը վկայում են այն մասին, որ խնդիրները չեն լուծվում: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մնում է արտագաղթը: Փոխվեց իշխանություն, վարչապետ, որն ինչ-որ բաների մասին խոսեց, բայց ես մինչ օրս չեմ լսել լուրջ հարցադրում, որն այս սարսափելի երևույթի կանխմանը պետք է ուղղված լիներ: Այս տարվա բյուջեն էլ ոչ մի շտկում չմտցրեց, նորից նշված ծախսերն ավելանում են»:
Բագրատ Ասատրյանն անդրադառնալով առաջիկա ընտրություններին, համոզմունք հայտնեց, որ իշխանությունների միակ նպատակը վերարտադրվելն է. «Չնայած, ասում են, որ փոխվել են, պայքարում են մենաշնորհների դեմ, մինչդեռ, այս բարեփոխումներն այդպես էլ մնացին բանանային: Տնտեսության մեջ պատկերը մնում է նույնը՝ էլի օլիգարխիկ համակարգ, մենաշնորհներ, որոնց առանցքը, հիմքը քաղաքական մենաշնորհներն են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Էէէէ,Բագրատ Ասատրյան,ասում եք այն ինչ ձեր իշխանությանն էին ասում 90ականների ընթացքում,թե?կարծում եք մոռացել են:Ուղղակի դուք տնտեսությունը զրոյացրիք և հետագա տարիների ամեն մեկ միավոր ապրանքի ստեղծումը համարեցիք աճ…Դե,իսկ արտագաղթն էլ,գիտեք ամենաբարձրը երբ է եղել՝երբ մարդիկ իրենց բնակարանները ինքնաթիռի տոմսի արժեքով գրավ էին դնում ւ արտագաղթում:Ոչին չի մոռացվել,ոչ ոք չի մոռացվել…