Ամերիկյան անօդաչուները հարված են հասցրել Եմենին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ անօդաչուները ավտոմեքենա են ոչնչացրել, որում, ենթադրաբար, եղել է երկու զինյալ-իսլամիստ, նրանք երկուսն էլ ոչնչացվել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից թույլատրված Եմենն «Ալ-Կաիդայից» մաքրելու գործողության շրջանակներում կիրակի առավոտյան ամերիկյան SEAL Team 6-ի հատուկջոկատայինները ցամաքային գործողություն են իրականացրել Եմենի Ալ-Բայդա նահանգում, որտեղ ոչնչացվել է զինյալների ճամբար:
Հատուկ գործողության ընթացքում զոհվել է մեկ «ծովարջ», ևս երեքը վիրավորվել են: Վիրավորներին տեղափոխելու համար օգնության հասած MV-22 Osprey կոնվերտոպլանը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել: Զոհերից հաջողվել է խուսափել, բայց, տարբեր տեղեկություններով, մեկ կամ երկու օդաչու վիրավորվել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ