Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում փոփոխությունը հնարավոր է․ Սերժ Թանկյան (Տեսանյութ). CivilNet

Հունվար 30,2017 13:25

Հունվարի 29-ին Լոս Անջելեսում՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի ժողովրդավարացման խնդիրներին։ «Աստեղային դիվանագիտություն։ Վերասահմանելով Հայաստանի նշանակությունը Սփյուռքում» խորագիրը կրող համաժողովին ելույթ ունեցան ականավոր դեմքեր և ակադեմիականներ։ Համաժողովին սկայպով միացավ նաև երաժիշտ Սերժ Թանկյանը։ Թանկյանի ելույթի հիմնական հատվածները թարգմանաբար ներկայացված են ստորև։

Մենք միավորվեցինք, երբ «Սասնա ծռերի» դեպքերն սկսվեցին Հայաստանում։ Մենք՝ որպես արվեստագետներ, բոլորս մտահոգ էինք այդ իրադարձություններով։ Մենք մտահոգ էինք, որ երկրի ներքին անարդարությունների դեմ մարդկանց դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ խնդիր է, եթե մենք որևէ կերպ ներգրավվածություն չունենանք։

Բոլորս սպասում ենք խորհրդարանական ընտրություններին, միայն այդպես կարելի է այդ դժգոհությունը պարպել, ցավն ամոքել։ Բոլորն այդ առումով նույն մտահոգությունն ունեն, և բոլորս միակամ ենք, որ չլինի արյունահեղություն, չլինի ծայրահեղ արձագանք մեր փոքր, խոցելի երկրում, ուստի մենք միավորվել ենք և սկսել ենք սրա մասին մտածել։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման կապակցությամբ մենք համերգ ունեցանք Հայաստանում։ Զարմանալի հույս, եռանդ, էներգիա տեսանք, Հայաստանի ապագան տեսանք մարդկանց դեմքերին։ Ես վստահ եմ, որ Հայաստանը պայծառ ապագա ունի, ես համոզված եմ, որ ապագայի առաջնորդները, ովքեր իմ դիմաց էին և ռոքի միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, հրաշալի առաջնորդներ են լինելու։ Իրական հարցն այն է, թե ինչպես անենք մենք, որ նրանք չլքեն երկիրը։ Ահա այս տեսանկյունից եմ նայում ես խնդրին։ Ինչպես աջակցենք նրանց, որ հարմար զգան իրենց երկրում, հնարավորություն ունենան լինելու արժանապատիվ քաղաքացի։ Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։

Հայաստանում թեև հետխորհրդային համակարգը էվոլյուցիա է ապրել, սակայն յուրատեսակ ձևով ձգտում է իշխանության պահպանման։

Մեր խնդիրն է աշխատել քաղաքացիական հասարակության հետ, փորձել բացել այդ դռները։ Եթե մենք կարողանանք գոնե մի փոքր փոփոխության հասնել,- ասում եմ մենք՝ նկատի ունենալով քաղաքացիական հասարակությանը և Սփյուռքի քաղաքացիական հասարակությանը,- երկարաժամկետ հատվածում դա շատ կարևոր կլինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031