Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շինարարական պաստառի փոխարեն ներկրվել է սառեցված թռչնամիս

Հունվար 30,2017 13:15

Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներն են

Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս նմանատիպ դեպք է բացահայտել. ՀՀ քաղաքացին ՌԴ Վերին Լարս մաքսակետում հայտարարագրել  է 22,5 տոննա պաստառ: Այնինչ, Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները, «Rapiskan» ռենտգեն համակարգով զննելով բեռը, մաքսային կանոնների ակնհայտ խախտում են արձանագրել: Նրանց ուշադրությունից չի վրիպել նաև այն հանգամանքը, որ պաստառը փորձել էին տեղափոխել սառնարանային բեռնատարով: Զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացին շինարարական պաստառի փոխարեն փորձել է սառեցված թռչնամիս ներկրել:

2016-2017 թվականների ընթացքում հայտնաբերվել է ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ մաքսային կանոնների խախտման 35 դեպք: Իրավախախտները հիմնականում փորձ են արել չհայտարարագրված կամ տարանցիկ սխալ հայտարարագրմամբ հանրապետություն ներկրել պարենային, տնտեսական ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, ավտոպահեստամասեր և այլն: Սակայն մաքսային իրավախախտումների բոլոր փորձերը կանխվել են:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031