Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռուսաստան, կանե՞ս ներդրում՝ լավ է, չե՞ս անի՝ կորած ենք»

Հունվար 30,2017 14:30

Տնտեսագետները գնահատում են Հայաստանի տնտեսության
զարգացմանն ուղղված կառավարության քայլերը

«Ռուսաստանը շատ ավելի լուրջ գործընկեր է, քան պատկերացնում ենք. ներուժը մեծ է, մինչդեռ մենք մտածում ենք զարտուղի ճանապարհներով ռուսական շուկայում ինչ-որ փոքր տեղ զբաղեցնել եւ վերջ… ծանրագույն վատ վիճակում ենք: Պատերազմական իրավիճակում անգամ կարող ենք մեր վիճակը բարելավել, բայց նպատակները ձեւավորված չեն, որովհետեւ գործունեությունը իշխանություն ունենալու մեջ է»,- «Մեդիա կենտրոնում» երեկ գնահատելով տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության քայլերը՝ ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ հանրությանը ներկայացվելիք տնտեսական աճն իրականում չկա դեռեւս 2014թ.-ից. «Պետական պարտքն ավելացել է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, թոշակ-աշխատավարձ չի բարձրանում, գնողունակության աճ չի լինի այս տարի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտում խայտառակ վիճակ է… Կամ պատասխանատուները ժամանակի պակաս ունեն, կամ նախկինում չեն եղել բնագավառից եւ հիմա մեզ համար «հայտնագործություններ» են անում: Դեռեւս 2014թ.-ից գիտենք, որ մեզ ներկայացվելիք տնտեսական աճն իրականում չկա»:

Տնտեսագետը նաեւ «սուտ» որակեց տեղեկությունները, թե գյուղմթերքների արտահանումն ավելացել է վեց անգամ. «Եթե շարունակելու ենք խաբել, եղած ներդրումներն էլ չեն լինի»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ռուսաստանյան այցի շրջանակում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման կարեւորությունը մատնանշելու փաստին՝ ասաց. «Իրանի հետ պարտավոր ենք ունենալ ազատ տնտեսական գոտի՝ շրջափակումից դուրս գալու համար: Բացի այդ, որքան մենք Իրանի կարիքն ունենք, նույնքան էլ կարող ենք Իրանին տալ, օրինակ՝ ՏՏ ոլորտում»: Անդրադառնալով ՀՀ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին՝ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ ՀՀ ներդրումային միջավայրը նախ տեղացիների համար պետք է բարենպաստ լինի. «Կենտրոնացել ենք միայն Ռուսաստանի վրա: Ռուսաստան, կանե՞ս ներդրում՝ լավ է, չե՞ս անի՝ կորած ենք: Այս կախվածությունը մեզ մի օր կոչնչացնի: Ուզբեկն ու չինացին էլ մեր երկիրը որպես գրավիչ պետք է տեսնեն»: Խոսելով պետական համակարգում կրճատումների մասին՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ դրանք իրականում չեն նպաստում խնայողությանը. «Կրճատումները խորհրդային մեթոդներով են արվում՝ չխնայելով ոչ լավին եւ ոչ վատին: Դրանք արդյունավետ չեն: ՕԳԳ ունեցող մարդիկ եթե պիտանի են, չպետք է կրճատվեն՝ անկախ քաղաքական գունավորումներից»:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031