Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարտիկ» հիմնադրամը 2002 թվականից տնօրինել է ՊՆ պաշտոնյան

Հունվար 30,2017 12:42

ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՍԵԴՐԱԿ ԳԵՐԱՍԻՄԻ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական

«Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության: Պարզվում է` «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինվել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի կողմից: Ավելին` վերջինս այն տնօրինել է ոչ կամավորության սկզբունքով` աշխատանքի դիմաց ստանալով համապատասխան աշխատավարձ:

Էլ ավելի տարօրինակ է, որ այս ամենը դեռ չի կանխվել, մինչդեռ վստահ եմ` ՊՆ-ում տեղյակ են, որ համաձայն ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագրի՝ վերջինս քաղաքացիական ծառայող է, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

Ակամա հարց է առաջանում. ՊՆ-ում տեղյակ չե՞ն ՀՀ օրենսդրության պահանջներին, թե՞ օրենքը չի տարածվում «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի և ՊՆ իրավաբանական վարչության պետի՝ Սեդրակ Գերասիմի Սեդրակյանի վրա:

Հուսամ՝ այս հաղորդագրությունն անպատասխան չի մնա (ինչպես իրեն ուղղված իմ նամակը մնաց անպատասխան), հակառակ պարագայում հետևությունները կլինեն խիստ անձնավորված:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031