Հունվարի 29-ին ադրբեջանական բանակում ինքնասպանության դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդագրության մեջ նշվում, որ Խանալի Ղարիբալի օղլու Ֆաթուլլաևը մահացել է «ոչ մարտական իրավիճակում՝ ինքնասպանության հետևանքով»: «Նախնական քննությունը ցույց է տվել, որ ինքնասպանությունը կապ չունի զինվորական ծառայության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը գրում է, որ ավելի վաղ սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Ֆաթուլլաևը զոհվել է ռազմական գործողությունների հետևանքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ