Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացել է Ֆրանսիայի ներկայացուցիչը

Հունվար 30,2017 11:01

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել ֆրանսուհի Իրիս Միտենարը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Գեղեցկուհիների եռյակում, Միտենարից բացի, հայտնվել են Հաիթիի ներկայացուցիչ 25-ամյա Ռաքել Պելիսիեն և 23-ամյա կոլումբիացի Անդրեա Տովարը:

«Միսս Ֆրանսիան» ծնունդով Լիլլից է, 23 տարեկան, պատրաստվում է դառնալ վիրաբույժ-ատամնաբույժ: Նա պատմել է, որ սիրում է էքստրեմալ սպորտաձևեր, այդ թվում պարաշյուտից ցատկ, բանջի-ջամփինգ և դելտապլաներիզմ:

Ֆրանսիայի ներկայացուցիչը «Միսս Տիեզերք» տիտղոսին արժանացել է միայն մեկ անգամ՝ 1953թ.:

Անցյալ տարվա մրցույթի հաղթողը՝ Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախը հաղորդավար Սթիվ Հարվիին փոխանցել է ակնոց, որպեսզի նա կարողանա ուշադիր կարդալ հաղթողի անունը՝ նախքան բարձրաձայնելը:

Հիշեցնենք, անցյալ տարի Հարվին սխալվել էր՝ մրցույթի հաղթող հայտարարելով Կոլումբիայի ներկայացուցիչ Անրիանդա Գուտիերեսին, 2 րոպե անց ուղղել էր իր սխալը:

Մրցույթի եզրափակչում մասնակիցները բարձրացրել են քաղաքական բնույթի հարցերը: Մասնավորապես, հաղթող մասնակիցը բարձրացել է միգրացիոն ճգնաժամի հարցը, Կոլումբիայի և Քենիայի ներկայացուցիչները իրենց կարծիքն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նախընտրական արշավում նրա մրցակից Հիլարի Քլինթոնի մասին :

Այս տարի «Միսս Տիեզերք» մրցույթն ընթանում էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Ամենագեղեցիկ աղջկա տիտղոսի համար պայքարում էին 85 երկրների ներկայացուցիչներ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031