Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը կառաջադրվի «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ցուցակո՞վ

Հունվար 29,2017 22:17

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամենայն հավանականությամբ ևս կմասնակցի առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին՝ առաջադրվելով «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային ցուցակով։ Մեզ հասած տեղեկություններով, Գյումրու նախկին քաղաքապետը  երկու օր առաջ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս պատկանող «Նոյ» կոնյակի գործարանում՝քննարկելով այս թեման։

Aravot.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Գյումրու ԲՀԿ կառույցից, որտեղից պատասխանեցին, որ  նման հարց իրոք քննարկվել է, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ, «Ծառուկյան դաշինքով» Շիրակի մարզի վարկանիշային ցուցակով առաջադրվող անձանց անունները վերջնական կհստակեցվեն այս երկու օրերի ընթացքում։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից։ «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, ես կարծում եմ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ովքեր են ԲՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվելու բոլոր 13 ընտրատարածքներում։ Ես հասկանում եմ ինտրիգը, հասկանում եմ հետաքրքրությունը, թե ինչ նոր դեմքեր կլինեն «Ծառուկյան դաշինքում», ովքեր կառաջադրվեն վարկանիշային ցուցակով, բայց ձեր նշածի վերաբերյալ որևէ տեղեկատվության ես չեմ տիրապետում և կրկնում եմ՝ առաջիկայում «Ծառուկյան դաշինքով» վարկանիշային ցուցակով առաջադրվողների անունները կհրապարակվեն»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Նշենք, որ պարոն Ղուկասյանն իր վերջին հարցազրույցներում հաճախակի է կրկնում ՀՀԿ-ից հիասթափված լինելը :

Հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետը  բավական մոտ հարաբերությունների մեջ է Հովիկ Աբրահամյանի հետ, ՀՀԿ-ում համարվում էր Աբրահամյանի թևի ներկայացուցիչ։ Մենք ճշտեցինք նաև, որ Վարդան Ղուկասյանը  ՀՀԿ-ից դուրս գալու դիմում դեռ չի ներկայացրել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սլաբինջ says:

    Ինչեր որ չէս տեսնի քաղաքականության մեջ:Ժամանակին Վ.Ղուկասյանը Ծառուկյանի ԲՀԿ-ին մեղադրում էր իր փեսա Կարեն Եսայանի սպանությունը կազմակերպելու մեջ:Ամբողջ Գյումրին գիտի այդ մասին:Իսկ հիմա տերտեր Վարդանը միանում է “մարդասպան” Գագոյին:

  2. Nemo says:

    Դրեք Նաիրա Զորհաբյանի ելույթները Վարդանիկի մասին ու տեսեք:Սա իրոք կրկես է:)

  3. Avo says:

    Գագիկ Ծառուկյանն այն գորշիչն է, այնպիսի վարկանիշ ունի, որ բոլորն էլ կցանկան իր շուրջ համախմբվել:

  4. Արման Գրիգորյան says:

    Սուտ տեղեկատվություններ են սրանք, ինադու է նմանատիպ նյութեր հրապարակվում, որպօեսզի վարքաբեկվի Ծառուկյան դաշինքը..Ծառուկյանը դաշինք կընդունի միայն արժանիներին.

  5. Hakop says:

    վարդանն ամեն կերպ ձգտում է իշխանության բա երկար ժամանակ իր գռփած գումարներն է ծախսում. ամբողջ նարկոման գերդաստանին ևսոված փեսաներին պիտի պատասխան տա չէ?

  6. Hakop says:

    ծառուկյանը այս քայլով վարկաբեկում է իրեն

  7. Կարեն says:

    Ով էլ միանա Ծառուկյանին, պետք է շարժվի այն կանոններով, որը կսահմանի Ծառուկյանը, ուզումա Վարդնաը լինի, ով ուզւոմ ա լինի: նենց որ հանգստացեք ու մմի շտապեք էս ամեն ինչին գնահատականներ տալ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031