ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Սևան – Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է:
Աշտարակի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ:
Մարտունու ավտոճանապարհներին մերկասառույց է:
Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում ժամը 18:30-ի դրությամբ, բացվել է Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն