«Սեւ տուֆից կերտված այս հիանալի շենքը պատկանել է մեր մեծագույն պետական գործիչներից մեկին: Նա կազմակերպեց մեր նորանկախ պետության հիմքը ծառայած Սարդարապատի հերոսամարտը»,-Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսավեր տան մոտ այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Նա նշեց, որ տունը պատմական նշանակություն եւ ճարտարապետական արժեք ունի. «Սեփականատերը մեր մեծահարուստներից մեկն է՝ Վարդան Սրմաքեշը: Կարծում եմ՝ նա ամեն ինչ կանի, որ այս շենքը վերականգնվի եւ դառնա հետաքրքիր պատմական օջախ: Ես այստեղ տեսնում եմ Արամ Մանուկյանի տուն թանգարանը, որում կպահվեն Առաջին հանրապետությանը եւ Սարդարապատի հերոսամարտին առնչվող փաստաթղթեր, նյութեր»:
Հնագետի խոսքով՝ եթե կիսվեր կառույցը նման ձեւաչափով վերականգնվի, հետաքրքրական կլինի այցելուների համար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ