«Տարիներ շարունակ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Դիմել ենք Կառավարությանը, որը երաշխավորել է՝ այս մասնավոր տարածքում գտնվող Արամ Մանուկյանի տունը «Հին Երեւան» նախագծի շրջանակում պետք է վերականգնվի, պահպանվի»,-Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսավեր տան մոտ այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա հայտնեց, որ նաեւ սեփականատիրոջ հետ բանավոր պայմանավորվածություն կա, սակայն տարիներ շարունակ գործը տեղից չի շարժվում, նախագծի իրականացման ժամկետներ չկան:
Աղվան Վարդանյանը նշեց, որ ըստ պամանավորվածության՝ շենքում գործելու է Արամ Մանուկյանի թանգարանը. «Այսօր չունենք նրա գործին համարժեք հուշարձան անգամ, մինչդեռ նա խորհրդանշում է մեր պետականությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ