Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ արաբական ԶԼՄ-ների՝ Բաշար Ասադը կաթված է ստացել. պաշտոնական Դամասկոսը հերքում է

Հունվար 29,2017 16:07

Լիբանանյան «Ալ-Մուսթակբալ» պարբերականը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն, ըստ «վստահելի աղբյուրների» Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գլխուղեղի կաթված է ստացել և այժմ գտնվում է հիվանդանոցում, գրում է Independent-ը:

Նույնպիսի տեղեկություն հրապարակել է նաև լիբանանյան մեկ այլ թերթ՝ «Ալ-Դիյարը», որը, ի դեպ պաշտպանում է Ասադի վարչակարգին:

Այսօր Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները:

Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ասադը «գերազանց առողջություն ունի և միանգամայն բնականոն կերպով կատարում է իր գործառույթները»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «սիրիացի ժողովուրդը իմունիտետ ունի նման ստերի նկատմամբ», և որ նման բամբասանքները միայն ծիծաղի տեղիք են տալիս:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող «Ալ-շարկ ալ-աուսատ» թերթը գրել էր, որ Սիրիայի նախագահը հոգեկան խնդիրներ ունի շուրջ 6 տարի երկրում շարունակվող պատերազմի պատճառով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031