ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Մասիս-Արտաշատ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բաղրամյանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է:
Կարդացեք նաև
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն