Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում այսօր մեր ըմբիշներից պայքարի մեջ են 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը եւ 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը:
Գեւորգ Ղարիբյանը, որ հանդես է գալիս Ռոման Ամոյանի քաշային կարգում, արդեն մեկ գոտեմարտ գրանցել է իր օգտին՝ որակավորման փուլում 2:40 րոպեում 10:0 հաշվով հաղթելով իտալացի Ջակոպս Սանդրոնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ