Լրահոս
Օրվա լրահոսը

Վեյկ-ան-Զեեի 12-րդ տուրում Արոնյանը հաղթեց: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի այսօր

Հունվար 29,2017 11:41

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում այսօր ավարտվող «Tata Steel Chess 2017» գերմրցաշարի վերջնամասում պայքարն ավելի հետաքրքիր է դառնում: Երեկ՝ 12-րդ տուրից հետո հաղթանակի համար ինտրիգն ավելի սրվեց: Միանձնյա առաջատար Ուեսլի Սոն միավորը բաժանեց Ի Վեյի հետ, Լեւոն Արոնյանը առավելության հասավ Լյուկ Վան Վելիի, Մագնուս Կարլսենը՝ Պավել Էլյանովի նկատմամբ: Սոն 8,0 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն նրա առավելությունը Լեւոն Արոնյանի, Ի Վեյի եւ Մագնուս Կարլսենի նկատմամբ իջավ նվազագույնի՝ կազմելով ընդամենը կես միավոր:

Այսօր շախմատասերների ուշադրությունը գամված է լինելու միանգամից չորս պարտիաների վրա, որոնցում գրանցվելիք արդյունքներն էլ կտան բոլոր հարցերի պատասխանը: Եզրափակիչ տուրում միմյանց հետ խաղում են. Յան Նեպոմնյաշչի-Ուեսլի Սո, Մագնուս Կարլսեն-Սերգեյ Կարյակին, Դմիտրի Անդրեյկին-Լեւոն Արոնյան, Վեյ Ի-Ռադոսլավ Վոյտաշեկ:

Առաջին տեղի միավորները հավասար լինելու դեպքում կանցկացվի թայ բրեք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ մրցաշարի ՖԲ էջի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031