Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լցոնած հաց

Հունվար 29,2017 12:30

Նախաճաշի, թեթեւ լանչի, երեկոյան՝ մի բաժակ գինու կամ գարեջրի հետ… այս ուտեստը ուղղակի փրկություն է. ընդամենը 10-15 րոպե, եւ տեսքով ու համով գայթակղիչ լցոնած հացը ձեր սեղանին է:

Անհրաժեշտ մթերքները

Հաց- 1 հատ մեծ կամ 2 հատ միջին (ցանկալի է 1-2 օրվա բատոն, բագետ, չիաբատա տեսակի, շատ լավ կստացվի նաեւ սովորական «քարի» հացով կամ «բուխանկայով»)

Ձիթապտղի յուղ- 3-4 ճաշի գդալ

Թարմ կանաչի ըստ ճաշակի, օրինակ՝ համեմ, մաղադանոս, կարող է լինել նաեւ անանուխ կամ սամիթ, թարխուն- 5-6 ճյուղ

Չորացրած կանաչիներ՝ ուրց, ծիթրոն, հազրեվարդ, անանուխ՝ ցանկացած սուր համով ձեր նախընտրած կանաչին-  1 ճաշի գդալ

Աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ- ըստ ճաշակի

Քերած պինդ պանիր (ցանկալի է պարմեզան, բայց կարելի է փոխարինել որեւէ այլ պինդ պանիրով)- 3-4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Լվացած, լավ չորացրած կանաչին մանր կտրատել, լցնել թասիկի մեջ: Ավելացնել մնացած մթերքները՝ չորացրած կանաչիները, քերած պանիրը, համեմուքները, նաեւ ձիթապտղի յուղը, լավ խառնել:

Հացի վրա կտրվածքներ անել՝ վանդակի տեսքով: Լցոնը զգուշությամբ մտցնել կտրվածքների մեջ: Եթե կարիք զգաք՝ վերջում 1-2 ճաշի գդալ ձեթ էլ ցողեք հացի վրա:

Լավ փաթաթեք փայլաթիթեղի մեջ եւ դրեք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը՝ 10-12 րոպեով:  Մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031