ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով դժվարանցանելի են Արթիկ – Մարալիկ, Եղվարդ – Արագյուղ, Նոր Գեղի – Քարաշաղ ճանապարհահատվածները, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի ոլորանները:
Արթիկի, Մարալիկի, Ապարանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններին բուք է:
Բքի, անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք – Ջերմուկ, Բերդ – Ճամբարակ, Արթիկ-Ալագյազ, Բագարան-Երվանդաշատ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը:
Գեղադիրի, Էջմիածնի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Արզնի – Նոր Գեղի, Գորիս – Սիսիան ճանապարհահատվածներում մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն