Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականը այլ կուսակցություններին. «Դուք ՀՀԿ-ի քարոզիչները դարձաք»

Հունվար 28,2017 19:57

Հունվարի 28-ին «Դեբատ» ակումբում կայացած քննարկման ժամանակ հնչած քննադատությունների մեծ մասն ուղղված էր ՀՀԿ-ին, ընտրական օրենսգրքին եւ ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների օր նշանակելուն:

Քննարկմանը ներկա ՀՀ նախկին սոցապնախարար, ՀՀԿ-ական Ռազմիկ Մարտիրոսյանն ասաց, թե ապրիլի 2-ի ընտրությունը չէր կապի ցուրտ եղանակի հետ, ինչպես դա արել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, այլապես այդ տրամաբանությամբ ամենամեծ քաղաքական գործիչը Գագիկ Սուրենյանը կլիներ: Նա չհամաձայնեց մյուս բանախոսների այն կարծիքներին, թե նոր ձեւավորվելիք խորհրդարանն ավելի վատն է լինելու կամ ԳԽ-ի հետ համեմատած գնալով մակարդակն ընկել է:

«Ես չեմ ուզում զբաղվել կուսակցական քարոզչությամբ, քանի որ մեր ընկերները արդեն Հանրապետական կուսակցության քարոզիչները դարձան: Նրանք բանավեճի ժամանակ ներշնչեցին հասարակությանը, որ միեւնույն է` ՀՀԿ-ն հաղթելու է: Նույն բանը տեղի ունեցավ նաեւ ԱՄՆ-ում… Սոցիոլոգիայում կա հերոսի եւ հակահերոսի հասկացություն: Երբ հակահերոսի դոզան շատ է լինում, հասարակական գիտակցության մեջ տեղերը փոխվում են:

Որպես օրինակ, Պուտինի սինդրոմը: Երբ Ամերիկայում Քլինթոնի, Օբամայի մակարդակով սկսեցին չափից շատ հրեշի կերպար ստեղծել, հասարակական գիտակցության մեջ` նույն արեւմտյան, հերոսի եւ հակահերոսի տեղերը փոխվեցին: Նույն պարագայում, հիմա ես էլ անելիք չունեմ, որովհետեւ դուք արդեն այս փոքրիկ բանավեճում ներշնչեցիք, որ միեւնույն է Հանրապետականը մնալու է իշխանության»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031