Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերոսի կոչումը չեն տվել ինձ, իմ հորը, տվել են ինձ՝ որպես հրամանատարի». գեներալ Մանվել (Տեսանյութ)

Հունվար 28,2017 19:24

«Մեր ազգային հերոսները 15 չեն, շատ-շատ են, բայց դե հիմա քանակո՞վ է, որ պետք է լավ լինի կամ չլինի: Նրանք պարտված բանակ են, պիտի շատ ունենան, որ գոնե տենց ծածկեն»,- այսօր գեներալ Մանվել Գրիգորյանը մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց մեր հարցին, որ խնդիր չե՞ք տեսնում, որ մենք հաղթանակած բանակ ունենք, բայց մեր ազգային հերոսները 15-ն են, իսկ Ադրբեջանն ունի 280-300 ազգային հերոս:

Մեր դիտարկմանը, որ տանկիստ, հետախույզ ազգային հերոս չունենք, քիչ են գնահատվում՝ նա պատասխանեց. «Եթե ստորաբաժանման ղեկավար է, էդ ստորաբաժանման մեջ տանկիստ էլ կա, հրետանավոր էլ կա, հետախույզ էլ կա: Ես հինգերորդ բրիգադի հրամանատար եմ եղել, ինչ ստորաբաժանում կա, այդ ստորաբաժանումները ծառայել են: Հերոսի կոչումը չեն տվել ինձ, իմ հորը, տվել են ինձ՝ որպես հրամանատարի՝ էդ բրիգադի մարտական գործողությունները կատարելու համար: Ուրեմն նշանակում է տվել են բոլոր զինծառայողներին, որոնք էդ ընթացքում հրամաններ են կատարել, գործողություն են կատարել: Կոչումը ինչ-որ մատրոսներին չեն տվել, ինձ որ տվել են՝ տվել են իմ բրիգադի ընկերների հետ գործողություն կատարելու, հրամանները ճիշտ կատարելու, առաջադրանքները ճիշտ կատարելու համար, հասկացա՞ք: Իսկ դուք մի առանձնացրեք դա հրետանավոր է, տանկիստ է: Հայոց բանակի հերոսներն են, մեր բանակի հերոսներն են՝ մեր երկրի, մեր պետության, ձեր հերոսներն են: Դու, ասենք, ժուռնալիստ ես, պիտի մի հատ էլ ժուռնալիստի՞ տային: Տենց բաներ մի խոսացեք, մի առանձնացրեք»:

Գեներալին այդպես էլ չհաջողվեց հուշել, որ խոսքը ՀՀ ազգային հերոս բարձրագույն կոչման մասին է, իսկ Մանվել Գրիգորյանը նման կոչում չունի: Նա Արցախի հերոս է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    Վերջին նախադասությունը հրաշալի էր՝ Օ՛Հենրիի ոճով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031