Լրահոս
Օրվա լրահոսը

Կործանման սցենար` ըստ Մհեր Շահգելդյանի

Հունվար 28,2017 18:45

Հունվարի 28-ին «Դեբատ» ակումբում ԱԺ «Հայկական վերածնունդ » կուսակցության խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ երբ Ընտրական օրենսգրքով մտցվեց ռեյտինգային կոչվածը, համակարգը բազմաթիվ բացասական գծեր ձեռք բերեց:

Նրա ձեւակերպմամբ, այնուամենայնիվ , իշխող քաղաքական ուժը գնալով թուլանում է, չնայած խարդախություններին ու լծակներին:  «Մտածելակերպ է  փոխվել, բացի այդ, մարդիկ այլեւս չեն հավատում, թե այն գրիչների վրա, որոնցով քվեարկում են, կամերա կա դրված»,-ասաց նա:

Շահգելդյանի կարծիքով, ժողովուրդը հիասթափված է, եւ ինքը հույս ունի, որ մարդիկ փողը կվերցնեն եւ կընտրեն ում` ուզում են: Նա օրինակներ բերեց, թե ինչպես իշխող ուժի ներկայացուցիչները պարտվեցին ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

«Այսօր ծանր վիճակում ենք, եւ Հայաստանի զարգացման համար 6-7 մլրդ ներդրում է անհրաժեշտ, եւ սա այն դեպքում, երբ վերջին 9-10 տարիներին 10 մլրդ դուրս է եկել երկրից: Այսպես շարունակվելու դեպքում, կարող ենք գնալ կործանման, քանի որ 4,8 %-ով պակասել է Հայաստանի աշխատունակ բնակչությունը, հատկապես երիտասարդներն են գնացել երկրից»,-նշեց բանախոսը:

Բանակի տոնը շնորհավորելով, նա նաեւ կոչ արեց պաշտպանել զինվորներին, որոնք այսօր մեզ են պաշտպանում, նրանց ապահովել համապատասխան հանդերձանքով ու զինտեխնիկայով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031