Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպաները և զինվորները սեփական կյանքի գնով չպետք է փոխհատուցեն տարիներ շարունակ չլուծվող խնդիրների համար». ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Հունվար 28,2017 18:31

25 տարի առաջ հունվարի 28-ին հիմնադրվեց հայոց բանակը, Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների անվտանգության և պաշտպանության ու տարածքային ամբողջականության ապահովման երաշխավորը:

Անցած քսանհինգ տարիների ընթացքում ՀՀ բանակի կայացմանն ուղղված բարեփոխումները դեռևս չեն ապահովել զինված ուժերի նկատմամբ իրական ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկողության իրականացումը, հատկապես՝ ներքին քաղաքականության բնագավառում զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանումը: Զինված ուժերում մահացության, կանոնադրական հարաբերությունների խախտման շարունակվող դեպքերի չնվազող թիվը վկայում է զինված ուժերի կառավարումը իրավական պետության սկզբունքներին համապատասխանեցնելուն խոչընդոտող լրջագույն խնդիրների առկայության մասին: 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունները ևս մեկ անգամ բացահայտեցին զինված ուժերում կոռուպցիայի տարածվածության քայքայիչ ազդեցությունը բանակի մարտունակության վրա, որի հետևանքը հանդիսացավ զոհերի աննախադեպ թիվը:

Սպաները և զինվորները սեփական կյանքի գնով չպետք է փոխհատուցեն տարիներ շարունակ վերը նշված չլուծվող խնդիրների համար: Հայրենասիրական պրոպագանդայով չպետք է քողարկվի իշխանությունների պատասխանատվությունը զինվորների, սպաների կյանքի, անվտանգության և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման բնագավառներում:

Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին, սպաներին, զինվորներին, բոլոր զինծառայողներին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ՝մաղթում ենք անվտանգ ծառայություն, խաղաղություն և կամք ու ձգտում՝ Ձեր մարդկային արժանապատվության, սեփական իրավունքների պաշտպանության բնագավառում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

28.01.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031