Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ԱԱԾ նախկին ղեկավար Գուրգեն Եղիազարյանն ինչ կարծիքի է «մայր գետի» ու «ինքնամոռաց առվակների» թեմայով ՀՀ նախագահի ու նախկին վարչապետի` հեռակա բանավեճի վերաբերյալ:
«Նման բաները գրված են 4-5-րդ դասարանի աշխարհագրության դասագրքերում: Չեմ տեսել մի գետ, որից առվակ դուրս գա, էն էլ չորացման միտումով: Լավ կլիներ, որ այդ գետը ոչ թե ընդհանրապես ծանծաղեր, այլ վերանար, որովհետեւ 10 տարի այդ գետը իմ ազգը տարել է խորխորատների միջով, հայաթափ է արել երկիրը…Այդ ամենը այդ գետն է արել: Փառք աստծո, բոլոր այն առվակներին, որոնք դուրս են գալիս ու պրծնում այդ գետից»,-ասաց պարոն Եղիազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև